Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է Բելառուսում ատադրված 39 դեղամիջոցի վաճառքի և կիրառման արգելքի մասին, հայտնում է Liga.net-ը։
Արգելքը վերաբերում է այն դեղամիջոցներին, որոնք արտադրվում են Բելառուսում, այդ երկրի իրավաբանական հասցե ունեն կամ իրենց գործունեությունն իրականացնում են այդ երկրի տարածքում։
Նախարարությունն ընդգծել է, որ նշված դեղամիջոցներից հրաժարումը չի ազդելու ուկրաինացիներին դեղորայքով ապահովելու վրա։ Նշվում է նաև, որ արգելքից առաջ Ուկրաինա ներմուծված կամ արդեն շրջանառության մեջ դրված դեղամիջոցները կարելի է վաճառել և օգտագործել մինչև դրանց պիտանելիության ժամկետի ավարտը։
Նորա Վանյան