Բահամյան կղզիներում գտնվող ֆինանսական հաստատություններում շուրջ $3 միլիարդի ակտիվներ կան, որոնք պատկանում են Ռուսաստանի հետ կապված անձանց, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի կենտրոնական բանկը։
Կենտրոնական բանկը երկրի ֆինանսական կառույցներում, որոնք օտարերկրացիների սպասարկման թույլտվություն ունեն, հայտնաբերել է ԱՄՆ դոլարով $420 միլիոնի ավանդ և $2,5 միլիարդի դեպոզիտար կամ թրաստային ակտիվներ, որոնք «պատկանում են ռուսաստանցիների կամ Ռուսաստանի հետ կապված անձանց»։
Նշված ակտիվները գտնվում են միայն միջազգային բանկային և թրաստային հատվածում, որոնք սպասարկում են երկրի սահմաններից դուրս գտնվող հաճախորդներին, և չեն ներառում ակտիվներ բահամյան այն բանկերում, որոնք սպասարկում են տեղի բնակչությանը, հայտնել է ԿԲ-ն։
Ֆինանսական կառույցը չի նշել, թե այդ ակտիվների որ մասն է պատկանում պատժմիջոցների տակ գտնվող ռուսաստանցիներին։
Նորա Վանյան