Ուկաինայի ԶՈՒ ԳՇ-ն գիշերը հայտնել է, որ Դոնեցկի տարածքում ռուսական կողմը «մասամբ հաջողության է հասել՝ Ուկրաինային ժամանակավորապես զրկելով Ազովի ծով ելքից»։ ԳՇ պնդմամբ՝ Նիկոլաևի մոտակայքում ռուսական կողմը կանգնեցվել է։
Ուկրաինայի զինվորական գերատեսչությունը հայտնել է, որ ռուսները շարունակում են մասնակի շրջափակած պահել Չեռնիգովը։ Շարունակում է շրջափակված մնալ նաև Մարիուպոլը։
Առավոտյան էլ ԳՇ-ն հայտնել է, որ հաշվի առնելով ռուսական կողմի կորուստները՝ այնտեղ կարող է բացահայտ մոբիլիզացիա սկսվել։