Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան Կիևին կապիտուլյացիայի վերջնագիր է ներկայացնում, սակայն Զելենսկին հանձնվելու համար Պուտինի մոտ չի գնա |tert.am|

tert.am: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան nv.ua կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին, թե արդյոք հնարավոր է չեզոք կարգավիճակ Ուկրաինայի համար, և ինչպես է Արևմուտքը գնահատում Կիևի՝ հաղթելու հնարավորությունները:

Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հավանականության մասին՝ Կուլեբան նշել է, որ հանդիպման գաղափարը նորություն չէ:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան իսկապես կարող է չեզոք կարգավիճակի համաձայնվել անվտանգության երաշխիքների դեպքում, ԱԳ նախարարը նշել է.«Ռուսաստանը մի շարք պահանջներ ունի Ուկրաինայի նկատմամբ: Դրանք ըստ էության կապիտուլյացիայի վերջնագիր են: Մենք մերժում ենք այս մոտեցումը, ցանկանում ենք բանակցություններ, որոնց շրջանակներում կգտնվեն հավասարակշռված լուծումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով