ԲԴԽ-ն մերժեց Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախարարությունը Ռշտունու նկատմամբ կարգապագական վարույթ էր հարուցել նախարարության վերահսկողական ծառայության պետի զեկուցագրի հիման վրա:

Ըստ Արդարադատության նախարարության՝ Վազգեն Ռշտունին արձակուրդում գտնվելու ընթացքում իր վարույթում եղած տասը գործ վերամակագրման է հանձնել: Ռշտունին երկու ամսով արձակուրդ է մեկնել` հիվանդության պատճառով: Երկու ամսվա ընթացքում մի քանի օրով վերադարձել է աշխատանքի, որպեսզի ավարտական փուլում գտնվող նիստերին մասնակցի՝ որպես դատական կազմի դատավոր: 

Ավելին՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով