Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը վարչապետին և տիկին Հակոբյանին է ներկայացրել բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները:

Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար գրականագետ Անահիտ Եղիշեի Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով:

Տիկին Չարենցը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատանքի և մշակույթի նկատմամբ կառավարության ցուցաբերած մեծ ուշադրության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով