Իտալիայի հյուսիսում Ուկրաինայից մոտ 50 փախստական տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Суспільне-ն։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել մարտի 13-ի առավոտյան Էմիլիա-Ռոմանիա շրջանի Ֆորլի քաղաքի մոտ, որը սահմանակից է Ադրիատիկ ծովին։
Քաղաքը մինչ այս ընդունել է մոտ 7000 փախստականի:
Լուսանկարը՝ GBNews-ի