ՌԴ ԶՈՒ կենտրոնացման հիմնական ուղղությունները մնում են Կիևը և Մարիուպոլը․ Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 12:00-ի դրությունը։ 

Ըստ հաղորդագրության՝ ռուսական Զինված ուժերի կենտրոնացման հիմնական ուղղությունները մնում են Կիևը և Մարիուպոլը, ինչպես նաև առաջխաղացում կա Կրեմենչուկի, Նիկոպոլի, Զապորոժիեի ուղղություններով։ 

«Դոնեցկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի պաշտպանները հակահարված են տվել հակառակորդին, զավթիչների հարձակման տեմպերը դանդաղել են։ Չկարողանալով հաջողության հասնել՝ հակառակորդը շարունակում է հրթիռակոծել և ռմբակոծել Ուկրաինայի խորքում գտնվող քաղաքները՝ Դնեպրը, Լուցկը և Իվանո Ֆրանկիվսկը»։

Նշվում է նաև, որ Պոլիսյայի ուղղությամբ ռուսական զինված ուժերը ակտիվ հարձակողական գործողություններ չեն իրականացնում։
«Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների լավ համակարգված գործողությունների արդյունքում հակառակորդին հասցվել են զգալի կորուստներ, որոնք ստիպել են նահանջել Կիևի շրջանի նախկինում գրավված բնակավայրերից։Դոնեցկի և Տավրիայի ուղղություններում օկուպանտները չեն հրաժարվել Մարիուպոլ և Սևերոդոնեցկ քաղաքները գրավելու փորձերից։ Նրանք հաջողության չեն հասել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով