ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Անթանիայում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններում չի էլ նախատեսել պայմանավորվել կրակի դադարեցման մասին։
Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի եւԴմիտրի Կուլեբայի բանակցությունները տեղի են ունեցել հինգշաբթի Անթալիայում։ Սա Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ՌԴ-ի եւ Ուկրաինայի արտգործնախարարների առաջին հանդիպումն է։
«Ես զարմացած չեմ, որ պարոն Կուլեբան հայտարարել է, որ չի հաջողվել պայմանավորվել կրակի դադարեցման մասին։ Այստեղ ոչ ոք չէր էլ պատրաստվում պայմանավորվել կրակի դադարեցման մասին»,- ասել է Լավրովը։