Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը արտաքին գործերի նախարարների քննարկման փուլում է․ Պեսկով

Կիևը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև ուղիղ բանակցությունների առաջարկով, այժմ այդ հարցը երկու երկրների արտաքին գործերի նախարարների քննարկման փուլում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։

Հիշեցնենք, որ այսօր Անթալիայում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ TACC-ի թղթակցի փոխանցմամբ հանդիպումը տևել է ավելի քան մեկուկես ժամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով