Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, որոնք հաստատում են Կիևի՝ 2022թ․ մարտին Դոնբասի վրա հարձակման նախապատրաստումը

Ռուսաստանի նախաձեռնած հատուկ ռազմական գործողությունը կանխել է ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի դեմ լայնածավալ հարձակումը, որը նախատեսվում էր մարտ ամսին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է TACC-ը։

«ՌԴ Զինված ուժերը հայտնաբերել են Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթերը, որոնք հաստատում են Կիևի կողմից 2022 թվականի մարտին Դոնբասի վրա հարձակման նախապատրաստումը։

Դեռևս հայտնի չէ, թե որքան խորն են ներգրավվել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Դոնբասի վրա հարձակման գործողության ծրագրման և նախապատրաստման մեջ։

Ուկրաինացի ազգայնականները պետք է ավարտեին մարտական համակարգումը մինչև փետրվարի 28-ը և մարտի սկզբին մասնակցեին Դոնբասի դեմ հարձակմանը»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։

ՊՆ-ն հրապարակել է նաև այդ ենթադրյալ հարձակման նախապատրաստելու գաղտնի հրամանի բնօրինակը։

«Փաստաթուղթը հասցեագրված է Ուկրաինայի ազգային գվարդիայի հյուսիսային Կիևի, հարավային Օդեսայի և արևմտյան տարածքային վարչությունների ղեկավարներին»,- ասել է Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ «փաստաթղթի վրա կան այն պաշտոնյաների ստորագրությունները, որոնք պատասխանատու են Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության առաջադրանքների կատարման համար»։

Նրա խոսքով «Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարությանը բերված հրամանում մանրամասնորեն նկարագրված է «Դոնբասում» այսպես կոչված «միացյալ ուժերի գործողության» գոտում հարձակողական գործողությունների համար հարվածային խմբերից մեկի նախապատրաստման պլանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով