Ֆրանսիան և Եվրոպան Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու համար դեռ մանևրելու տեղ ունեն։ Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բրյունո լը Մերը, փոխանցում է Reuters-ը։
«Այո, մանևրելու տեղ կա։ Բոլոր տարբերակները սեղանին են»,- ասել է Լը Մերը BFM հեռուստատեսության եթերում։
Ռուսաստանի Ուկրաինա ներխումից հետո Եվրամիությունը պատժամիջոցների երեք փաթեթ է մշակել Մոսկվայի դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում ու SWIFT համակարգից ռուսական յոթ բանկերի անջատում։
Նորա Վանյան