Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը 2022 թ-ի Ձմեռային պարալիմպիկ խաղերը բացված է հայտարարել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից։
Խաղերի բացման արարողությունն անցկացվում է այսօր՝ մարտի 4-ին, Պեկինի «Թռչնաբույն» մարզադաշտում։ Խաղերն ավարտվելու են մարտի 13-ին։
Պարալիմպիադային ներկայացված կլինի վեց մարզատեսակ՝ լեռնադահուկային սպորտ, դահուկային երկամարտ, դահուկային մրցավազք, սլեջ հոկեյ, անվասայլակներով քյորլինգ և սնոուբորդ։ Մարզիկները կվիճարկեն մեդալների 78 հավաքածու։
Նորա Վանյան