ՆԱՏՕ-ն քննարկել է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու ստեղծման հնարավորությունը, սակայն համաձայնության է եկել, որ նման բան չպետք է ձեռնարկվի։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոնլտենբերգըը, ինչպես փոխանցում է Financial Times-ը։
ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ուրբաթ օրը հանդիպել են Բրյուսելում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վերաբերյալ ճգնաժամային բանակցությունների վարելու: Կիևը ՆԱՏՕ-ին կոչ էր արել, հակամարտությամբ պայմանավորված, ոչ թռիչքային գոտի սահմանել։
«Դաշնակիցները համաձայն են, որ ՆԱՏՕ ինքնաթիռները չպետք է գործեն Ուկրաինայի օդային տարածքում, և ՆԱՏՕ զորքերը չպետք է լինեն ուկրաինական տարածքում»,- հանդիպումից հետո ասել է Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ որոշ երկրներ այդ հարցը բարձրացրել են բանակցությունների ընթացքում։