Մոսկվան չի դիտարկում ԵԱՀԿ-ից դուրս գալու հավանականությունը կամ անդամության դադարեցումը, բայց համբերությունն անսպառ չէ․ Զախարովա

Մոսկվան չի դիտարկում ԵԱՀԿ-ից դուրս գալու հավանականությունը կամ անդամության դադարեցումը, բայց համբերությունն անսպառ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դեռեւս չենք դիտարկում դուրս գալու կամ անդամությունը դադարեցնելու հարցը։ Դա անել մենք միշտ էլ կհասցնենք։ Բայց կուզեի նաեւ ասել, որ համբերությունն անսահման չէ»,- ասել է նա։

Զախարովան նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ստեղծման ակունքներում է կանգնած եղել։

Դիվանագետի խոսքով՝ «ցավալի է նայել» նրան, ինչ տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի հետ։ «Անհավանական է պատկերացնել, որ կազմակերպությունը հիմնված էր սկզբունքների վրա, բայց դրանք այնքան այլսաերված են այսօր»,- շարունակել է նա։

«Դա չի նշանակում, որ պետք է թաղել ԵԱՀԿ-ն, մեզ, իհարկե, անհրաժեշտ է հավասար, փոխադարձ հարգալից երկխոսության եւ համագործակցության հարթակ»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ երբ հավաքական Արեւմուտքը դադարեցնի իր «հակառուսական կատաղությունը», իրենք պատրաստ կլինեն միասին աշխատել կազմակերպության աշխատանքները վերականգնելու ուղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով