Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել մահաբեր զենքի լրացուցիչ խմբաքանակ ուղարկել Ուկրաինա

Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել մահաբեր զենքի լրացուցիչ խմբաքանակ ուղարկել Ուկրաինա։ Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անիտա Անանդը։

«Մենք մտադիր ենք Ուկրաինա ուղարկել լրացուցիչ օգնություն՝ մահաբեր զենքի տեսքով»,- ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ մատակարարումները ներառելու են 4500 հակատանկային М-72 ականանետեր եւ մոտ 7500 ձեռքի նռնակներ։ Նախարարը չի մանրամասնել, թե զենքերն ինչպես են մատակարարվելու Ուկրաինա, բայց ասել է, որ դա արվելու է «որքան հնարավոր է արագ»։

Բացի դրանից՝ Անանդը տեղեկացրել է, որ Կանադան Ուկրաինային 1մլն կանադական դոլար կտրամադրի (790 հազար դոլար) բարձր ճշգրտության արբանյակային պատկերներ գնելու համար․ «Դա ուկրաինացի զինվորականներին ավելի լայն հնարավորություններ կտա իրենց տարածքում եւ դրա շրջակայքում ռուսական զորքերի տեղաշարժը դիտարկելու համար»,- պարզաբանել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով