Ռուսաստանը ԵԱՀԿ նիստում հստակեցրեց, որ ավարտին կհասցնի Ուկրաինայում հատուկ գործողությանը․ Գավրիլով

Վիեննայում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նիստում Ռուսաստանը հստակեցրել է, որ չի ենթարկվի Արևմուտքի պատժամիջոցներին և ավարտին կհասցնի Ուկրաինայում գործողությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններում։ Գրում է tass.ru-ն։

«Պետք եղավ բացատրել, որ Ուկրաինայում սկսվել է հատուկ ռազմական գործողություն՝ կանխելու Դոնբասի խաղաղ բնակչության ոչնչացումը, ինչպես նաև երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը։ <…> Այնուհետև մենք խոսեցինք և մանրամասն բացատրեցինք, թե ինչ ենք տեսնում, ինչպես ենք տեսնում այս ամբողջ զարգացումը, պատմեցինք նախապատմությունը և ասացինք, որ մենք մտադիր չենք ենթարկվել <…> պատժամիջոցներին և սպառնալիքներին և, անշուշտ, կտանենք Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի հատուկ գործողությունը մինչև վերջ”, – ասել է նա «Россия-24» հեռուստաալիքի եթերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով