ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջում է արգելափակել «Դոժդ» և «Էխո Մոսկվի» կայքերը

Գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել է արգելափակել մուտքը «Դոժդ» և «Էխո Մոսկվի» կայքերը։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Ռոսկոմնադզորն» արդեն սկսել է արգելափակել հեռուստաալիքի և ռադիոկայանի կայքերի մուտքը։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ «Դոժդի» և «Էխո Մոսկվիի» կայքում զետեղվել են տեղեկություններ «ծայրահեղական գործունեության դրդման, բռնության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության, զանգվածային հանրային միջոցառումներին մասնակցելու կոչերով, ինչպես նաև «կեղծ նյութեր ԴԺՀ և ԼԺՀ պաշտպանության համար հատուկ գործողության շրջանակներում ռուսական զինծառայողների գործողությունների վերաբերյալ»։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով