Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հեշտությամբ չեն ընթացել։ Այս մասին CNN Turk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Գրում է hurriyet.com.tr-ն։
«Ռուսաստանն անիրատեսական պահանջներ ունի, ինչպես օրինակ Ղրիմի ճանաչումը, Ուկրաինայի զինաթափումը: Մեր տեսանկյունից, դրանք ընդունելի պահանջներ չեն: Մեր ուշադրության կենտրոնում այս պատերազմի վերջն է՝ բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա։
Մյուս կողմից, Քալընը հայտարարել է, որ իրենք պատժամիջոցներ չեն ծրագրում Ռուսաստանի հետ երկխոսության ալիքը բաց պահելու համար։