Կիեւում պայթյուն է որոտացել հեռուստաաշտարակի մոտ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային լրատվական գործակալությունը՝ Ukrinform-ը՝ թվիթերյան միկրոբլոգում։
Տեղեկությունը հաստատել է նաեւ Ուկրաինայի Գերագույն ռադան՝ թվիթերյան միկրոբլոգում հրապարակելով տեսանյութ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Կիեւի հեռուստաաշտարակի գնդակոծության հետեւանքով 5 մարդ է զոհվել, 5-ը ստացել են վնասվածքներ։ Աշխատանքները շարունակվում են։
Պայթունի վերաբերյալ թվիթերյան իր էջում գրառում է կատարել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Աշխարհին․ ի՞նչ իմաստ ունի ասել «այլեւս երբեք» 80 տարի, եթե աշխարհը լռում է, երբ ռումբն ընկնում է Բաբիյ Յառի հենց նույն տեղում։ Առնվազն 5 զոհ կա։ Պատմությունը կրկնվում է»,-ասված է գրառման մեջ։