Թուրքիայի և Ռուսաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են իրադրությունը Ուկրաինայում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունն Ուկրաինայում: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարությունը։ 

Աքարն ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը՝ բարելավելու հումանիտար իրադրությունը, այդ թվում և իրականացնելու մարդկանց տարհանումը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան շարունակելու է աշխատել հանուն տարածաշրջանում խաղաղության ու մարդասիրական աջակցության ցուցաբերման, և այս նպատակով պատրաստ է իր ներդրումն ունենալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով