Ուկրաինայի զինված ուժերի ելքը Ազովի ծով ամբողջությամբ արգելափակված է․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով

Ուկրաինայի զինված ուժերի ելքը Ազովի ծով ամբողջությամբ արգելափակված է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ 

Նրա խոսքով՝ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի առաջապահ ջոկատները դուրս են եկել Դոնեցկի մարզի վարչական սահման և միացել ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներին, որոնք վերահսկողություն են սահմանել Ազովի ծովի ափի երկայնքով Ուկրաինայի շրջանների նկատմամբ:

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը ՌԴ զինված ուժերի կրակային աջակցությամբ օպերացիայի սկզբից առաջ է շարժվել մինչև 61 կիլոմետր և արգելափակել Սվատովո գյուղը։  Վերցվել են Նովոբորովոե, Բարիկինո, Կլիմովկա, Բուլգակովկա, Գոլուբովկա բնակավայրերը։
ԴԺՀ-ի զորքերը հաջող հարձակողական գործողություններ են իրականացրել՝ վերահսկողության տակ վերցնելով Իվանովկա, Տալակովկա, Ստարոդուբովկա, Բերեստովոյե և Բելոցերկովկա բնակավայրերը։ Անցած օրվա ընթացքում խմբի առաջխաղացման խորությունը կազմել է 19 կիլոմետր։

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարված են հասցրել հեռահար և ծովային գերճշգրիտ զինատեսակներով։ Վնասվել են երկու օդանավակայան և երեք ռադիոլոկացիոն կայան։

Ընդհանուր առմամբ, գործողության սկզբից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1325 օբյեկտների։

Դրանցից՝ Ուկրաինայի զինված ուժերի 43 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ։
Ոչնչացվել է 395 տանկ և մարտական ​​այլ զրահամեքենա, 59 հրթիռային կայանք, 179 դաշտային հրետանի և ականանետ, 286 միավոր հատուկ տեխնիկա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով