tert.am: Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և մարդասիրական օգնության տրամադրումը։
«Հեռախոսազրույց է եղել մեր մեծ ընկերոջ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում և ամբողջ աշխարհում առկա իրավիճակը։ Հուլուսի Աքարը նաև կրկնել է, որ Թուրքիան պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- երկուշաբթի առավոտյան գրել է Ռեզնիկովը Twitter-ում։