Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է Բելառուսի Հանրապետության տարածքում ավիացիոն տեխնիկայի կուտակումն ու հատուկ նշանակության ուժերի ուժեղացումը։ Մաչուլիշիի օդանավակայանում կենտրոնացած է ավելի քան 50 ինքնաթիռ, 10 ուղղաթիռ և 2 Ան-124 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից։
«Բելառուսի հրամանատարությունը մարտական պատրաստության է բերել իր ստորաբաժանումների մի մասը։
ՌԴ ԶՈՒ-ն օգտագործում է Միջազգային մարդասիրական իրավունքով մարտը վարելու արգելված մեթոդներ: գրավում են սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտներ, հագնում են ուկրաինական ոստիկանության, բանակի ու Շտապ փրկարարական օգնության համազգեստներ, դիվերսիոն հատուկ խմբերն օգտագործում են շտապ օգնության կայաններից ու հիվանդանոցներից վերցված շտապ օգնության մեքենաները, ոստիկանական մեքենաներ։ Ահաբեկիչները զբաղեցրել են մանկական ճամբարների ու դպրոցների տարածքները, հրետանին և հակառակորդի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը տեղակայված են սպորտային հրապարակներում։
Կիևում օրերս տեսել են շտապօգնության երեք մեքենա՝ զավթիչների պայմանական նշաններով։ Խերսոնի շրջանի Գենիչեսկ շրջանում ռուսական զինուժի զինվորները բնակելի թաղամասում տեղակայել են MSTA-S հրետանային ստորաբաժանումներ։ Ավտոշարասյուն է շարժվում Մակարով-Կիև ուղղությամբ, զրահամեքենաների վրա հակառակորդը երեխաների և կանանց է տեղավորել։
Միաժամանակ ցածր է օկուպացիոն ուժերի բարոյահոգեբանական վիճակը։ Չեռնիգովի շրջանի Կորյուկովկայի մոտ ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողները պատրաստ են վայր դնել զենքերն ու հանձնվել։
Հարյուրավոր շարքից դուրս եկած զրահամեքենաներ ու տանկեր են Ուկրաինայի ամբողջ տարածքում։
Ժամը 18:00-ի դրությամբ հակառակորդի անձնակազմի կորուստները կազմել են մոտ 4500 մարդ։ Ոչնչացված և խոցված ինքնաթիռներ՝ 27 միավոր, ուղղաթիռներ՝ 26 միավոր, տանկեր՝ մոտ 150, զրահապատ մարտական մեքենա՝ ավելի քան 700 միավոր, հրացաններ՝ մոտ 50, մեկ BUK հակաօդային պաշտպանության համակարգ, չորս MLRS BM-21 Grad, 60 մարտավարական մակարդակի նավեր, նավակներ – 2 միավոր։
Հաշվարկը բարդանում է ռազմական գործողությունների բարձր ինտենսիվության պատճառով»։