Լուկաշենկոն վստահեցրել է, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ․ Կուլեբա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ։

«Բանակցությունների ավարտից մինչև այս պահը նախագահ Լուկաշենկոն վստահեցրել է Զելենսկուն, որ Բելառուսի ռազմական ուժերը չեն օգտագործվի Ուկրաինայի դեմ»,- ճեպազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է Ukrinform-ը։

«Սա արդեն ձեռքբերում է, և մեզ մնում է հուսալ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կպահի իր խոսքը», – ասել է նախարարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցություններ է վարել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով