Ռազմական դրության ժամանակ երկիրը պաշտպանելու ցանկություն հայտնած նախկին զինծառայողներն ազատվում են ազատազրկման վայրերից և քննչական մեկուսարաններից։
Hromadske.ua-ի փոխանցմամբ՝ հայտնել է գլխավոր դատախազության դատախազ Անդրեյ Սինյուկը։
Միաժամանակ նա նշել է, որ ցանկացողների մեծամասնության մասով հարցը դեռ համաձայնեցվում է՝ հաշվի է առնվում նրանց մարտական փորձը, պետությանը մատուցած ծառայությունները և անկեղծ զղջումը։
«Հարցը բարդ է և լուծվում է ամենաբարձր մակարդակով։ Խոսքը մեծ թվով մարդկանց մասին է, ովքեր կալանքի տակ են և արդեն իրենց պատիժն են կրում ամբողջ երկրով մեկ»,- ասել է Անդրեյ Սինյուկը: