Կրեմլում բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին․ Պեսկով

Կրեմլում բացասաբար են վերաբերվում արեւմտյան պատժամիջոցներին՝ ընդդեմ Պուտինի եւ նախարարների կաբինետի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է։ Այս մասին հայտնում է «Риа новости»-ն։ 

Ավելի վաղ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել էր, որ պետք է Պուտինի եւ նրա կառավարության դեմ սանկցիաներ ուղղվեն՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների պատճառով։
«Բացասաբար», – հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերում Նիդերլանդների վարչապետի՝ Պուտինի դեմ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկին։ 
«Եկեք վերլուծենք դեպքերը եւ հաշվարկենք հետագա քայլերը՝ խնդիրների ի հայտ գալուն պես», – հավելել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ կհաջորդի՞ արդյոք ՌԴ-ի պատասխան արձագանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով