Ռուսական բանակը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում խաղաղության ապահովման առաքելություն կկատարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակին կարգադրել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում խաղաղություն ապահովելու առաքելություն կատարել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հաշվի առնելով Դոնեցկի ժողովրդական հանրապետության դիմումը՝ պաշտպանության նախարարությանը կարգադրում եմ մինչև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքումը, Ռուսաստանի զինված ուժերի միջոցով խաղաղություն ապահովել Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում», – ասվում է Պուտինի հրամանում:

Նման հանձնարարական է տրվել նաև Լուգանսկի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով