Պուտինը ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետոթյունների անկախության ճանաչման վերաբերյալ հրամանագրեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետոթյունների անկախության ճանաչման վերաբերյալ հրամանագրեր։ Վլադիմիր Պուտինը նաև կոչ արեց վաղը Պետդումային սատարել այդ որոշմանը։ 

ՌԴ նախագահը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրեցին նաև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրեր։ 
 
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը դիմել էին ՌԴ նախագահին՝ խնդրելով ճանաչել իրենց երկրների անկախությունը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով