Պուտինն ու Ալիևը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրեն |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ փետրվարի 22-ին, Մոսկվայում կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությանը։ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը երկու երկրների հարաբերությունները կբարձրացնի դաշնակցային մակարդակի։

Ըստ հաղորդագրության՝ Պուտինն ու Ալիևը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։

«Անդրադարձ կարվի քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի։ Բացի այդ, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով