Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի |hetq.am|

hetq.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի։ Այդ մասին Meduza-ի փոխանցմամբ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ճշտող հարցին, թե արդյոք նիստը արտահերթ է, թե պարբերական, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այն «պարբերական չէ»։ Պեսկովը խուսափել է նաև պատասխանել այն հարցին, թե ինչ հարցեր են ներառված նիստի օրակարգում։ 

Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Պուտինը երկուշաբթի կունենա նաև միջազգային մի քանի հեռախոսազրույց։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ օրակարգի հիմնական թեման կլինի Ուկրաինան։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով