Պուտինը տվել է միջուկային զորավարժությունների մեկնարկը |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  տվել է բալիստիկ հրթիռների ներգրավմամբ միջուկային զորավարժությունների մեկնարկը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հետևել է իրավիճակային կենտրոնից բալիստիկ հրթիռների արձակմանը։

Նշվում է, որ ռազմավարական զսպման ուժերի վարժանքներն անցկացվում են ռազմական կառավարման մարմինների, արձակման մարտական հաշվարկների, մարտական նավերի և ռազմավարական հրթիռակիրների անձնակազմերի պատրաստվածությունը ստուգելու, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը ստուգելու համար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով