Էրդողանը կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 14-15-ը պաշտոնական այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Այցի ընթացքում Էրդողանը կլինի Աբու Դաբիում և Դուբայում: Նա կմասնակցի Թուրքիայի ազգային օրվան՝ Dubai Expo համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում: Այցի օրակարգում է մի շարք միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը, այդ թվում՝ ներդրումների ոլորտում։

Նշվում է, որ երկու երկրները ձգտում են ամրապնդել համագործակցությունը կլիմայի փոփոխության, էներգետիկայի, ջրամատակարարման, պարենային անվտանգության, առողջապահության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ֆինանսների և զբոսաշրջության ոլորտներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով