Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակոնֆերանսի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ, քննարկել է Ռուսաստանի հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ՝ այն համարելով առանցքային թեմաներից մեկը։ Այդ մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նրանցից շատերի հետ մենք աշխատում ենք ԵԱՏՄ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այս ամբողջ աշխատանքը տալիս է իր դրական արդյունքը, այն պահանջված է»,- ասել է նախագահը և հավելել, որ հանդիպման նպատակն է քննարկել այդ ուղղությամբ վերջին տարիներին ստեղծված մեխանիզմները բարելավելու հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով