Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։ 

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266 պատգամավոր։ Շուշիի հռչակագիրը, որը նախկինում քննարկման էր ներկայացվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, բարձր է գնահատվել  հանձնաժողովի կողմից և խորհրդարանում ներկայացվել որպես պատմական կարևոր փաստաթուղթ։

Ավելի վաղ հռչակագիրը հաստատել էր Ադրբեջանի խորհրդարանը:

Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով