azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Կիև, որտեղ նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Առանձնազրույցից բացի, նախագահները գլխավորելու են երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը, որին մասնակցելու են թուրք և ուկրաինացի նախարարներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։