Ջեյք Սալիվանն ու Իբրահիմ Քալընը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները ընդգծել են իրենց հանձնառությունը ինչպես շարունակական դիվանագիտությանը, այնպես էլ համատեղ ջանքերին՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ։

«Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով