tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինա է ժամանել երեքշաբթի՝ փետրվարի 1-ին։
«Այսօր թռչում եմ Կիև՝ հանդիպելու Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների համար: Որպես բարեկամ և ժողովրդավար գործընկեր՝ Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը հակառակ նրանց, ովքեր ձգտում են ոչնչացնել այն»,-գրել է նա Twitter-ում: