Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեսայանը.
«Տարածվող հրամանը կեղծ է։ Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։
Այլ կարգավորում չկա»,-գրել է Անդրեասյանը։