tert.am: ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ «ռազմական հակամարտության» բախվել՝ Թայվանի կարգավիճակի պատճառով: Այս ամսին դեսպանն ասել է ամերիկյան NPR ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Եթե Թայվանի իշխանությունները, Միացյալ Նահանգների կողմից խրախուսվելով, շարունակեն ընթանալ անկախության ճանապարհով, ամենայն հավանականությամբ, երկու մեծ տերությունների՝ ԱՄՆ-ին և Չինաստանին կներգրավեն ռազմական հակամարտության մեջ»,- ասել է դեսպանը:
Ինչպես աղբյուրը նկատում է, թեև ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող Ուկրաինայի վրա, ամերիկացի պաշտոնյաներն ու վերլուծաբանները բարձրաձայնում են Թայվանի ինքնապաշտպանության կարողության շուրջ մտահոգությունները: