armenpress.am: Ղրղզստանից հայտնել են, որ սահմանին տաջիկական կողմից կրակը դադարել է: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Սպուտնիկ Ղրղզստանին»-ին, այս մասին հայտարարել է Բատկենի շրջանում լիազոր ներկայացուցչի Մարիֆժան Տուլաևը։
Հունվարի 27-ին ավելի վաղ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ ղրղզ և տաջիկ սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսել։
Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառը տաջիկ զինվորականների կողմից Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղու փակումն է եղել:
«Տաջիկստանի կողմից կրակը դադարել է»,- ասել է Տուլաևը։
Նրա խոսքով՝ տեղական իշխանությունները տարհանում են Տաջիկստանին սահմանակից շրջանների բնակիչներին: