hetq.am: Ուկրաինայի արտաքին հետախուզությունը միշտ արդյունավետորեն հակազդել է արտաքին ագրեսիային, և արդեն եկել է ժամանակը, ի նպաստ երկրի ազգային շահերի, անցնել հարձակողական գործողությունների։ Այդ մասին Ուկրաինայի արտաքին հետախուզության օրվա կապակցությամբ հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր մեր պետությունը դիմակայում է ծայրահեղ վտանգավոր սպառնալիքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնականության սպառնալիքներին։ Այս որոշիչ ժամանակաշրջանում խիստ կարևոր դեր է խաղում արդյունավետ հետախուզությունը <…> Մենք սովորել ենք բավական արդյունավետ զսպել և հակազդել արտաքին ագրեսիային։ Վստահ եմ, որ ժամանակն է անցնել մեր ազգային շահերը պաշտպանող հարձակողական գործողությունների»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հատուկ նշել է անվտանգության առանցքային ասպեկտներում ԱՀԾ-ի դերը՝ «նորմանդական ձևաչափով» բանակցությունների, ինչպես նաև գազային խնդրի ու «Հյուսիսային հոսք-2» գազատարի հետ կապված հարցերի շրջանակներում։ «Մեր քաղաքացիները միասնական են նրանում, որ վերադարձնեն մեր տարածքներն ու խաղաղություն մաղթեն մեր անկախ պետությանը։ Այդ իսկ պատճառով ձեզնից շատ բան է կախված»,- եզրափակել է Զելենսկին։