ՄԱԿ-ը դատապարտել է Հոլոքոստի ժխտումը |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դատապարտում և մերժում է Հոլոքոստի ժխտումը որպես պատմական փաստ։ Փաստաթուղթը նախաձեռնել են Իսրայելն ու Գերմանիան, համահեղինակել է ավելի քան 60 երկիր։ Բանաձևը հաստատվել է կոնսենսուսով, այսինքն՝ առանց քվեարկության՝ հաղորդում է Euronews-ը։ Տեքստում նշվում է, որ Հոլոքոստի հիշողությունը «ցեղասպանության նոր դեպքերի կանխարգելման բանալին է»։

ՄԱԿ-ում Իսրայելի բանագնաց Գիլադ Էրդանը մեջբերել է հետևյալ թվերը. «Աշխարհի բնակչության միայն 54%-ն է լսել Հոլոքոստի մասին, իսկ մարդկանց մեկ երրորդը թերահավատորեն է վերաբերվում փաստերին: Ոմանք կարծում են, որ զոհերի թիվը չափազանցված է, մյուսները հավատացած են, որ Հոլոքոստը պարզապես առասպել է: Քանի որ Հոլոքոստը վերապրածների թիվը նվազում է, սոցիալական մեդիան ավելի շատ է երիտասարդների մեջ իրականության վերաբերյալ կասկածներ սերմանում և ամրապնդում ստի հանդեպ հավատը»:

ՄԱԿ-ը կոչ է արել սոցցանցերի սեփականատերերին թույլ չտալ, որ իրենց կայքերն օգտագործվեն հակասեմիտականությունը քարոզելու և պատմությունը խեղաթյուրելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով