ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ԱՄՆ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-20-ն աշխատանքային այցով կգործուղվի Վաշինգտոն: ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի պաշտոնական կայքում:

Ըստ կարգադրության՝ պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և մի խումբ աշխատակիցներ՝ ԱԺ աշխատակազմից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեկ այլ կարգադրության համաձայն՝  հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով