Բայդենի և Էրդողանի խորհրդականները քննարկել են Կովկասում իրադրության կայունացմանն առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները համաձայնել են աշխատել Կովկասում իրադրության ապաէսկալացման և կարգավորման ուղղությամբ:

Սալիվանն ու Քալընը քննարկել են գործողությունների համակարգմանն ուղղված ջանքերն ուկրաինական հակամարտության համատեքստում և մտքեր են փոխանակել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրանք անդրադարձել են նաև Բոսնիայում և Հերցեգովինայում կայունության և միասնության պահպանման կարևորությանը և Եթովպիայում հակամարտության դադարեցման ջանքերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով