Հյուսիսային Կորեան նոր գերձայնային հրթիռ է փորձարկել |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր լուսանկարը՝ արխիվային

Հյուսիսային Կորեան այսօր հաջողությամբ սեփական արտադրության գերձայնային հրթիռի փորձարկումներ է իրականացրել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական Փհենյանի տարածած տեղեկությունները։

Դրանց համաձայն` արձակված հրթիռը հաջողությամբ խոցել է Ճապոնական ծովում գտնվող թիրախը, որը գտնվել է Կորեական թերակղզուց շուրջ 700 կիլոմետր հեռավորության վրա։

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան դատապարտել են հյուսիսկորեական հրթիռի փորձարկումները, Չինաստանը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով