Ղազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում ՀՀ դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան:

Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Ղազախստանում տարվա սկզբից մի շարք քաղաքներում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են հունվարի 2-ին նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Վերջին տեղեկություններով՝ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով