Չինաստանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 22-ի |factor.am|

factor.am: Չինաստանի Յունան հարավարևմտյան նահանգում այսօր 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։  Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լինցզյան քաղաքում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինլան գավառի տարածքում, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Չինաստանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 22-ի, հայտնել է տարածաշրջանի սեյսմոլոգիական վարչությունը: Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 15 տուժածների մասին։

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Նախնական տվյալներով՝ սեյսմիկ ակտիվությունը չի հանգեցրել բնակելի շենքերի ավերմանը և կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտների լուրջ վնասմանը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Պաշտոնական տվյալների համաձայն ՝ բարձր վտանգի գոտում է գտնվում 24 հազար մարդ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով