tert.am: Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունեցել հունվարին: Ինչպես փոխանցում է RT-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին»,- ասել է թուրք նախարարը տեղի հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: