ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալը՝ հայ-թուրքական կարգավորման մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանը ողջունում և աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները։ Այդ մասին Anadolu գործակալության թղթակցին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Դիվանագետի խոսքով, երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնումից «ամբողջ աշխարհը կշահի»։

«Մենք լավ գործընկերներ ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է Պոլյանսկին՝ նշելով, որ Ռուսաստանը նպաստել է տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի հաստատմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով